Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ամփոփվել են հավաստագրման քննությունների արդյունքները

Ամփոփվել են հավաստագրման քննությունների արդյունքները
12.06.2015 | 14:25

Ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության արդյունքները: Ընդհանուր առմամբ քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 66 հավակնորդ, որոնցից հավաստագիր է ստացել 55 մասնակից, 6 հավակնորդ չի հաղթահարել նվազագույն շեմը: Քննություններին չի ներկայացել 5 մասնակից:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ